Ալեկո Էլիսաշվիլին ինձ շատ է դուր գալիս, նա իսկապես մարտիկ է ու լավ մարդ է: Ես անձամբ ծանոթ չեմ նրա հետ: Հուսով եմ, որ կծանոթանանք և իմ մասին շատ կարծրատիպեր կվերացվեն,- այս մասին ֆեյսբուքլայվի ժամանակ հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:
Ինչպես Սաակաշվիլին հայտարարել է ընդդիմության շրջանում ընթացող գործընթացների մասին խոսելիս, այժմ բոլորը պետք է միասնական լինեն:
«Մենք չպետք է զայրանանք, նրանք իրենց տոկոսները ստացան, միգուցե դրա կեսը գողացան, բայց մի փոքր ստացան: Իվանիշվիլիին և ինձ նույն հարթակում դնելը գուցե ընտրությունների ճիշտ մարտավարություն չէր, բայց յուրաքանչյուրն ունի իր ճշմարտությունը: Ուրախ կլինեի ավելի շատ տոկոս ստանար «Եվրոպական Վրաստանը», բայց հիմա մենք բոլորս պետք է միասնական լինենք: Նույնիսկ երեկ Գիա Բարամիձեն եթերում էր. Մարդիկ չեն վերահսկում զգացմունքները: Ի դեպ, Ալեկո Էլիսաշվիլին ինձ շատ է դուր գալիս, նա իսկապես մարտիկ է ու լավ մարդ: Ես անձամբ ծանոթ չեմ նրա հետ: Հուսով եմ, որ կծանոթանանք և իմ մասին շատ կարծրատիպեր կվերացվեն», – հայտարարել է Սաակաշվիլին: