Ալեկո Էլիսաշվիլին ասում է, որ երեկվա հայտարարությունից հետո հանդիպումն առաջարկել է Արչիլ Թալակվաձեն
Երեկ մենք ասացինք, որ պատրաստ ենք անհատական հանդիպել «Վրացական երազանքին», Արչիլ Թալակվաձեն երեկ զանգահարեց ինձ և ասաց, որ ես ու Լևան Իոսելիանին գնայինք խորհրդարան,- այս մասին Վրաստանի խորհրդարանում լրագրողներին ասել է «Մոքալաքեեբի» կուսակցության առաջնորդ, Ալեկո Էլիսաշվիլին:
Էլիսաշվիլիի խոսքով, ինքը և Լևան Իոսելիանին կհանդիպեն Արչիլ Թալակվաձեի և Մամուկա Մդինարաձեի հետ:
«Արչիլ Թալակվաձեն կապվեց ինձ հետ: Գիտեք, երեկ մենք ասացինք, որ պատրաստ ենք անհատապես հանդիպել «Վրացական երազանքին»: Ըստ այդմ, նրանք երեկ նույնպես հաստատեցին այս պատրաստակամությունը: Դրանից հետո Արչիլ Թալակվաձեն զանգահարեց ինձ: Նա ասաց, որ եթե ցանկություն ունենք ես և Լևան Իոսելիանին այսօր գնանք խորհրդարան: Մենք հաստատեցինք ցանկությունը, եկանք: Որքան ես գիտեմ, ես և Լևան Իոսելիանին հանդիպում կունենանք Արչիլ Թալակվաձեի և Մամուկա Մդինարաձեի հետ», – հայտարարել է Ալեկո Էլիսաշվիլին:
Բացի այդ, Ալեկո Էլիսաշվիլին նշել է, որ իրեն հետաքրքրում է «Վրացական երազանքի» լրջությունը բանակցությունների չորս փուլերի ընթացքում քննարկված հարցերի վերաբերյալ:
Հարցին, թե ինչպես է նա շարունակելու իր հարաբերությունները ընդդիմության մնացած մասի հետ, Էլիսաշվիլին ասել է, որ չի պատրաստվում շարունակել հարաբերությունները նրանց հետ:
«Մենք չենք պատրաստվում շարունակել հարաբերությունները ընդդիմության մնացած մասի հետ: Եթե ինչ-որ մեկը ցանկանում է, նա գիտի մեր գրասենյակը և թող գա», – հայտարարել է Էլիսաշվիլին:
«Մոքալաքեեբի» կուսակցության առաջնորդ Ալեկո Էլիսաշվիլին երեկ հայտարարել էր, որ իրենք ավարտել են ընդդիմության հետ բանակցությունները և պատրաստ են հրապարակային հանդիպել «Վրացական երազանքի» հետ և խոսել ճգնաժամի կարգավորման հեռանկարների մասին: