Ալեկո Էլիսաշվիլի. Տեղական ինքնակառավարման ընտրություններին մասնակցությամբ մենք կարող ենք թուլացնել այս ռեժիմը։ Ցանկանում ենք ընդդիմադիր գործընկերների հետ փոխանակել փաստարկներ և համաձայնության գալ ընդհանուր ռազմավարության շուրջ
Ալեկո Էլիսաշվիլի. Տեղական ինքնակառավարման ընտրություններին մասնակցությամբ մենք կարող ենք թուլացնել այս ռեժիմը։ Ցանկանում ենք ընդդիմադիր գործընկերների հետ փոխանակել փաստարկներ և համաձայնության գալ ընդհանուր ռազմավարության շուրջ

«Մենք ցանկանում ենք, որ ձևավորվի լայն ընդդիմադիր միավորում, փոխանակենք փաստարկներ ընդդիմադիր գործընկերների հետ և համաձայնության գանք պայքարի ընդհանուր ռազմավարության շուրջ», – այս մասին հայտարարել է «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդներից Ալեկո Էլիսաշվիլին։

Ինչպես նշել է Էլիսաշվիլին, տեղական ինքնակառավարման ընտրություններին մասնակցության հարցով ընթանում են լուրջ քննարկումներ։

«Մենք լրջորեն մտածում ենք և ցանկանում ենք, որ ձևավորվի մեծ ընդդիմադիր միավորում։ Ցանկանում ենք փաստարկների փոխանակում ընդդիմադիր գործընկերների հետ և ընդհանուր ռազմավարության շուրջ համաձայնություն։ Մենք գտնում ենք, որ տեղական ինքնակառավարման ընտրություններին մասնակցելով և ճիշտ քայլեր ձեռնարկելով կարող ենք լուրջ վնաս հասցնել և թուլացնել այս ռուսական, ռուսացված, դավաճանական ռեժիմը։ Ակտիվ քննարկում ենք վարում, ունենք մեր փաստարկները և այս ամենի շուրջ լուրջ մտածում ենք։ Վերջնական որոշումը կհայտարարենք։ Քննարկումները ընթանում են ինչպես կոալիցիայի ներսում, այնպես էլ ցանկանում ենք լսել ընդդիմադիր գործընկերների կարծիքները պայքարի ռազմավարության և նրանց տեսլականի վերաբերյալ։ Մինչ այժմ այս փուլում ենք», – նշել է Էլիսաշվիլին։