Ալեկո Էլիսաշվիլի. Նա, ով ձգձգում է քաղաքական ճգնաժամը և գործընթացը, թշնամաբար է վերաբերվում այս երկրին
Ալեկո Էլիսաշվիլի. Նա, ով ձգձգում է քաղաքական ճգնաժամը և գործընթացը, թշնամաբար է վերաբերվում այս երկրին

Նա, ով ձգձգում է քաղաքական ճգնաժամը և գործընթացը, թշնամաբար է վերաբերվում այս երկրին, – ասում է ընդդիմության պատգաշավոր, «Քաղաքացիներ» կուսակցության անդամ Ալեկո Էլիսաշվիլին:

«Այլ բանի մասին մենք չենք կարող խոսել, քանի որ առանց այդ էլ աղքատ երկիրն այս քաղաքական ճգնաժամի արդյունքում ավելի է աղքատանում: Կես տարի մենք չենք խոսում այն բանի մասին, ինչի մասին իրոք պետք է խոսենք՝ աղքատություն, մարդկանց խնդիրներ, տնտեսություն, համաճարակ: Մենք խոսում ենք – կմտնեք խորհրդարան, չեք մտնի: Այս փուլը, այն փուլը, կհանդիպենք, ոչ: Այս ամենն անհարմար է: Ինչ-որ մեկը պետք է հասկանա, որ փոխզիջում է պետք, և դա նշանակում է ինչ-որ բանից հրաժարվել», – ասաց Էլիսաշվիլին: