Ալեկո Էլիսաշվիլի. Մարտի 8-ի համաձայնագրում «Վրացական երազանքը» քաղբանտարկյալների մասին փաստարկ ուներ, որի առջև բոլորը խոնարհվեցին
Ալեկո Էլիսաշվիլի. Մարտի 8-ի համաձայնագրում «Վրացական երազանքը» քաղբանտարկյալների մասին փաստարկ ուներ, որի առջև բոլորը խոնարհվեցին

«Քաղաքացիներ» կուսակցության առաջնորդ Ալեկո Էլիսաշվիլու հայտարարությամբ, ընդդիմությունը խախտել է Մարտի 8-ի համաձայնագիրը և չի պահել քաղբանտարկյալների հետ կապված խոստումը:

Էլիսաշվիլին մանրամասների մասին չի զրուցել, սակայն նշել է, որ այս հարցի վերաբերյալ «Վրացական երազանքի» փաստարկն ուշագրավ է եղել:

«Բազմաթիվ բան կարող եմ ասել, որտեղ «Վրացական երազանքի» փաստարկն ուշագրավ էր: Մարտի 8-ի պայմանագրում «Վրացական երազանքը» քաղբանտարկյալների մասին ուներ փաստարկ: Ես չեմ եղել Մարտի 8-ի համաձայնագրի մասնակիցը: Ընդդիմությունը  չի պահել քաղբանտարկյալների հետ կապված խոստումը»,- հայտարարել է Ալեկո Էլիսաշվիլին՝ «Մթավարի արխի» հեռուստաընկերության եթերում: