Ալեքսիձե փողոցում նախատեսված աշխատանքների պատճառով ավտոմոբիլային երթևեկը ժամանակավորապես կսահմանափակվի

21:19, 03.07.2025

Սաբուրթալո վարչական շրջանում սկսվում է Մերաբ Ալեքսիձե, Բերբուկի և Թքվարչելի փողոցների վերականգնումը, ինչի պատճառով նշված տարածքում հուլիսի 4-ից մինչև հոկտեմբերի վերջ ավտոմոբիլային երթևեկությունը փուլային, մասնակի կարգով կսահմանափակվի։

Թբիլիսիի քաղաքապետարանի տեղեկացմամբ՝ աշխատանքների առաջին փուլում Բերբուկի փողոցի թիվ 1 շենքից (մագազին «Մադագոնիի» հարևանությամբ) մինչև Աֆաքիձե փողոցի խաչմերուկ ընկած ճանապարհահատվածում ժամային գոտիական կայանման համակարգը (A700, A699) ժամանակավորապես կչեղարկվի, իսկ ավտոմոբիլային երթևեկությունը ամբողջությամբ կարգելվի։

Ժամային գոտիական կայանման համակարգը (A1444, A1443) ժամանակավորապես կչեղարկվի նաև Բերբուկի փողոցի թիվ 7 հատվածում (հակառակ կողմում գտնվող զբոսայգու դիմաց), իսկ երթևեկությունը կսահմանափակվի ճանապարհի միայն մեկ գոտում։

Վերականգնման առաջին փուլում աշխատանքները կիրականացնի «Ջորջիան Ուոթեր ընդ Փաուեր» ընկերությունը, որից հետո Սաբուրթալոյի շրջանի վարչական ղեկավարությունը կկառուցի անձրևաջրերի համակարգը և կիրականացնի ճանապարհային աշխատանքներ։

Աշխատանքների մյուս փուլերի մասին տեղեկատվությունը պարբերաբար կհաղորդվի բնակչությանը։

Նմանատիպ