Ալեքսեյ Ռեզնիկով. Ուկրաինան աշխարհում միակ երկիրն է, որը, դիմակայելով ռուսական ագրեսիային, հաջողությամբ կատարում է ՆԱՏՕ-ի խնդիրը
Ալեքսեյ Ռեզնիկով. Ուկրաինան աշխարհում միակ երկիրն է, որը, դիմակայելով ռուսական ագրեսիային, հաջողությամբ կատարում է ՆԱՏՕ-ի խնդիրը

Ուկրաինան աշխարհում միակ երկիրն է, որը հաջողությամբ կատարում է ՆԱՏՕ-ի խնդիրը՝ դիմակայելով ռուսական ագրեսիային,- այս մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։

«Ամերիկացիները ստեղծեցին Հյուսիսատլանտյան դաշինքը՝ ի պատասխան Ռուսաստանի սպառնալիքի, նախկինում այդ սպառնալիքը կոչվում էր Խորհրդային Միություն։ ՆԱՏՕ-ի գլխավոր խնդիրը ագրեսիայի դեպքում Ռուսաստանին դիմակայելն է։ Այսօր աշխարհում միակ երկիրը, որը հաջողությամբ կատարում է ՆԱՏՕ-ի խնդիրները, Ուկրաինան է։ Հազիվ թե մեր արյան, կյանքի, տների գնով, բայց այսօր մենք կատարում ենք ՆԱՏՕ-ի առաքելությունը»,- նշել է Ռեզնիկովը։

Ուկրաինայի պաշտպանության նախարարի խոսքով՝ դաշինքը հասկանում է, որ այժմ ուկրաինացիներն անում են այն, ինչ ՆԱՏՕ-ն նախապատրաստում էր մի քանի տասնամյակ, եւ դրա համար էլ ՆԱՏՕ-ի զենք է տրվում Ուկրաինային։

Ավելի վաղ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հայտարարել էր, որ իրենք աջակցում են ՆԱՏՕ-ին նոր անդամների, այդ թվում՝ Ուկրաինայի անդամակցությանը, սակայն այժմ ԱՄՆ-ն կենտրոնացած է Ուկրաինային աջակցելու վրա՝ ընդդեմ ռուսական ագրեսիայի։