Ալեքսեյ Նավալնիի մոր խոսքով՝ իրեն պայման են դնում հուղարկավորել գաղտնի՝ առանց հրաժեշտի
Ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի մայրը պնդում է, որ իրեն ցույց են տվել որդու մարմինը։ Այս մասին տեսաուղերձում հայտնել է Նավալնիի մայրը։
«Քիչ առաջ ես դուրս եկա Սալեխարդ քաղաքի Քննչական կոմիտեի շենքից։ Ես այնտեղ գրեթե մեկ օր ու գիշեր անցկացրեցի քննիչների ու դատաբժշկական փորձագետների հետ։ Նրանց միայն այսօր՝ ճաշից հետո, թույլ են տվել փաստաբան ունենալ։ Երեկ երեկոյան ինձ գաղտնի տարան դիահերձարան, որտեղ ցույց տվեցին Ալեքսեյին։ Քննիչները պնդում են, որ գիտեն մահվան պատճառը, պատրաստ են բոլոր բժշկական և իրավական փաստաթղթերը, որոնք ես տեսել եմ, և ես ստորագրել եմ մահվան բժշկական վկայականը։ Օրենքով պետք է անհապաղ հանձնեին Ալեքսեյի դին, բայց դեռ չեն արել»,- ասել է Լյուդմիլա Նավալնայան։
Նրա խոսքով, իրենք սպառնում են, շանտաժի են ենթարկում, պայմաններ են դնում, թե երբ և ինչպես պետք է անցկացվի Նավալնիի հուղարկավորության արարողությունը։
«Նրանք ցանկանում են, որ դա գաղտնի լինի, առանց հրաժեշտի: Ինձ ուզում են տանեն գերեզմանատուն, նոր գերեզման, ասեն՝ էստեղ է տղադ պառկած։ Ես դրա հետ համաձայն չեմ»,- ասել է Նավալնիի մայրը։