Ալեքսեյ Միլլեր. Ռուսական գազը կրկին մտնում է եվրոպական մի քանի երկրներ, որոնք թվում էր, թե հրաժարվել են դրանից
Ռուսական գազը կրկին մտնում է եվրոպական մի քանի երկրներ, որոնք թվում էր, թե հրաժարվել են դրանից,- ասել է «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը։
«Գազպրոմի» ղեկավարի խոսքով, ռուսական գազը եվրոպական շուկա է մտնում ավստրիական ցանցի միջոցով և բաշխվում նաև հարավ-արևելյան Եվրոպայի երկրներ։
«Գազատարի մոլեկուլները ազգային գունավորում չունեն։ Փոխանակման գործառնությունները բավականին տարածված են, և մենք գիտենք, որ ռուսական գազը գնում է շատ երկրներ, որոնք հրաժարվել են օգտագործել ռուսական գազը: Իհարկե, ռուսական գազը եվրոպական շուկայում է, այն էլ՝ ոչ փոքր քանակությամբ։ Եվս մեկ անգամ շեշտում եմ՝ նույնիսկ այն երկրներում, որոնք պնդում են, որ իրենց ազգային շուկայում ռուսական գազ չկա։ Սա սխալ է»,- ասել է Ալեքսեյ Միլլերը։