Ալեքսեյ Գոնչարենկոն Գերագույն Ռադայում մարտահրավեր է նետել Վլադիմիր Զելենսկիին
Ուկրաինացի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն հայտարարել է, որ «շատ կոշտ» հակադարձել է նախագահ Վլադիմիր Զելենսկուն Գերագույն ռադայում։
Նրա խոսքով՝ կոնֆլիկտի պատճառ դարձել է զորացրման հարցը։
«Զելենսկին կատեգորիկ դեմ է։ Նրա կարծիքով՝ բոլորը պետք է կռվեն մինչև վերջ և վերադառնան միայն այն ժամանակ, երբ կհաղթենք։ Իսկ ես այլ կերպ եմ մտածում – պետք է լինեն ծառայության հստակ ժամկետներ, և հետո մարդը ինքը պետք է որոշի՝ շարունակի թե ոչ։ Ես հասկանում եմ, որ հիմա Ուկրաինայում ամեն ինչ հնարավոր է՝ վաղը գուցե պատժեն կամ ձերբակալեն ինձ», – հայտարարել է Ալեքսեյ Գոնչարենկոն։
Պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակն հրապարակել է տեսանյութ, որտեղ Վլադիմիր Զելենսկին պատասխանում է Ալեքսեյ Գոնչարենկոյի հարցերին զորացրման վերաբերյալ։
«Մեր հերոսները արժանի են պատշաճ ռոտացիայի, երբ քո նմանները նրանց օգնեն ճակատում, և ոչ միայն այստեղ», – հայտարարել է Վլադիմիր Զելենսկին։
Ալեքսեյ Գոնչարենկոն նախագահի խոսքերին արձագանքել է բղավելով. «Ահա ամոթ։ Այսպես է Ուկրաինայի նախագահը խոսում պատգամավորների հետ՝ քո նմանների։ Մարդը խիղճ պետք է ունենա»։