Ալեքսեյ Գոնչարենկո - Վալերի Զալուժնին տեղեկացրել են իր հրաժարականի մասին, սակայն պաշտոնական հրաման դեռ չկա
«Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին տեղեկացվել է իր հրաժարականի մասին»,- այս մասին «Telegram»-ում գրում է Ուկրաինայի Ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն։
Գոնչարենկոյի խոսքով՝ Զալուժնին առաջարկվել է եվրոպական երկրներից մեկի դեսպանի պաշտոնը, սակայն նա հրաժարվել է։
«Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին տեղեկացվել է իր հրաժարականի մասին, թեև պաշտոնական հրաման դեռևս չկա։ Զալուժնին առաջարկվել է եվրոպական երկրներից մեկի դեսպանի պաշտոնը, սակայն նա հրաժարվել է»,- գրել է Գոնչարենկոն։