Ալեքսեյ Դանիլով. Ուկրաինան հսկայական ձեռքբերումներ ունի Ղրիմի ուղղությամբ
Ալեքսեյ Դանիլով. Ուկրաինան հսկայական ձեռքբերումներ ունի Ղրիմի ուղղությամբ

Ուկրաինայի անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարը հայտարարում է, որ Ուկրաինան հսկայական ձեռքբերումներ է գրանցել Ղրիմի ուղղությամբ։ Այդ մասին ուկրաինական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է Ալեքսեյ Դանիլովը։

«Այժմ մենք հսկայական ձեռքբերումներ ունենք Ղրիմի ուղղությամբ։ Մենք անընդհատ ուշադրություն ենք դարձնում նրան, ինչ վերաբերում է ցամաքին, ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնության ոչնչացմանը, Ղրիմի տարածքում նրա ակտիվների ոչնչացմանը և Սևծովյան նավատորմի ոչնչացմանը, սա մեր երկրի մեծ ձեռքբերումն է»,- ասել է Դանիլովը։ .