Ալեքսեյ Արեստովիչ. Ռուսաստանը ռազմավարական փակուղում է, նրանք առաջընթաց ունեն դեպի հետ շարժվելու ուղղությամբ
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հայտարարում է, որ Ռուսաստանը «ռազմավարական փակուղու» մեջ է։
Նրա խոսքով՝ «օկուպանտները շարժվում են հետին ուղղությամբ»։
Ինչպես նշում է Ալեքսեյ Արեստովիչը, «Ուկրաինայի զինված ուժերը կարողացել են ռուսներին հեռացնել իրենց ամրացված դիրքերից»։
«Կարելի է ոչ միայն ասել, որ ռուսները առաջընթաց չունեն, կամ ունեն մանրադիտակային առաջընթաց, այլեւ հետընթաց ուղղությամբ առաջընթաց ունեն։ Մեկ ամսում և հինգ օրում ոչինչ չեն կարողացել անել»,- ասաց Արեստովիչը։
Մինչ այդ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նույնպես ասել էր, որ ռուսական բանակը փորձում է բարելավել իր դիրքերը, թեև նրանց վիճակը անհուսալի է։