Ալեքսեյ Արեստովիչ. Ամենաարդար ուկրաինական արդարադատությունն այն է, որ իմ փաստաբաններին մերժել են բոլոր դիմումներն ու հայցերը, ժողովրդավարությունը յոթ մղոնանոց քայլեր է անում
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի նախկին խորհրդական Ալեքսեյ Արեստովիչն ասում է, որ իր փաստաբաններին մերժում են գրանցել դիմումներ և հայցեր։ Այս մասին նա գրում է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։
Մինչ այդ ուկրաինացի պատգամավորներից մեկը տեղեկություն էր տարածել, որ Արեստովիչի նկատմամբ քրեական գործ է հարուցել։
«Ուկրաինական ամենաարդար արդարադատությունն այն է, որ իմ փաստաբաններին մերժում են գրանցել դիմումներ և հակընդդեմ հայցեր։ Նրանք պարզապես չեն գրանցում: Սա նշանակում է, որ վերահսկողություն է իրականացվում հենց ազգանվան նկատմամբ։ Հետաքրքիր է, ո՞ւմ է պատկանում երկրում նման իշխանությունը։ Մենք, իհարկե, կդիմենք դատարան, թեև գործն ինքնին շատ խոսուն է։ Ժողովրդավարությունը յոթ մղոնանոց քայլեր է անում»,- գրել է Արեստովիչը։