Ալեքսանդրե Կարտոզիան նշանակվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան
Ալեքսանդր Կարտոզիան նշանակվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան։
Ալեքսանդր Կարտոզիան ունի պետական կառույցներում աշխատանքի զգալի փորձ։ Տարբեր տարիներին նա աշխատել է որպես կրթության նախարար և Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանի տնօրեն։
Ալեքսանդր Կարտոզիան զբաղեցրել է առաջատար ակադեմիական պաշտոններ Վրաստանի պետական համալսարանում, աշխատել է նաև որպես հետազոտող և դասախոսություններ ու սեմինարներ է կարդացել Բեռլինի, Ֆրանկֆուրտի և Բրեմենի առաջատար համալսարաններում։
Որպես գիտնական և թարգմանիչ՝ Ալեքսանդր Կարտոզիան զգալի ներդրում է ունեցել գերմանա-վրացական մշակութային հարաբերությունների խորացման գործում։
2022 թվականին նա պարգևատրվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության «Արժանիքի խաչ» շքանշանով։
Տեղեկատվությունը հրապարակվել է Արտաքին գործերի նախարարության կողմից։