Ալեքսանդրե Ծուլաձեն հրաժարական է տվել կրթության, գիտության և երիտասարդության նախարարի պաշտոնից
Ալեքսանդրե Ծուլաձեն հրաժարական է տվել կրթության, գիտության և երիտասարդության նախարարի պաշտոնից

Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Ալեքսանդրե Ծուլաձեն հրաժարական է տվել։

Կրթության նախարարությունը Ծուլաձեի հայտարարությունը հրապարակել է սոցիալական ցանցերում։

«Այսօր, անձնական որոշման հիման վրա, ես թողնում եմ Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի պաշտոնը։

Նախարարի պաշտոնում իմ պաշտոնավարման ընթացքում, նախարարության աշխատակիցների հետ միասին, մենք իրականացրել ենք բազմաթիվ կարևոր նախաձեռնություններ՝ բոլոր մակարդակներում կրթության որակը բարելավելու համար, այդ թվում՝ սկսել ենք մի շարք նորարարական նախագծերի վրա աշխատանքներ, որոնց ավարտը, կարծում եմ, նոր նախարարը կապահովի։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարության յուրաքանչյուր աշխատակցի, որը հավատարմորեն ծառայում է կրթական համակարգի զարգացմանը և երկրի համար ավելի լավ ապագայի կառուցմանը։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Վրաստանի վարչապետին, իմ գործընկերներին և կառավարության թիմին, որոնց հետ ես հնարավորություն ունեցա լավ աշխատանք կատարել մեր երկրի համար», – ասվում է Ալեքսանդրե Ծուլաձեի հայտարարության մեջ։