Ալեքսանդրա Պապադոպուլու. Շատ կարևոր է, որ Ուկրաինան, Մոլդովան և, հուսով եմ, ապագայում Վրաստանը վճռականորեն հետևեն եվրոպական ուղուն և միանան Եվրամիությանը
Գործը միայն բարեփոխումներին չի վերաբերում։ Իհարկե, բարեփոխումները շատ կարևոր են. թեկնածու երկրները պետք է հետևեն ճանապարհին, կատարեն իրենց գործը։ Սակայն գործը նաև վերաբերում է ստերեոտիպներին։ Մեր խնդիրն է՝ որպես Եվրոպական միության անդամներ, պայքարել որոշ մարդկանց նկատմամբ գոյություն ունեցող ստերեոտիպների դեմ,— այս մասին հայտարարել է Հունաստանի արտգործնախարարի տեղակալ Ալեքսանդրա Պապադոպուլուն ԵՄ ընդլայնման ֆորումի պանելային քննարկման ժամանակ։
Նրա խոսքով՝ Հունաստանը այս ամենի միջով անցել է տնտեսական ճգնաժամի ժամանակ։
Ալեքսանդրա Պապադոպուլուի պարզաբանմամբ՝ թեև Հունաստանը այդ ժամանակ արդեն ԵՄ անդամ էր, ստերեոտիպների դեմ պայքարը շատ բարդ էր։
«Մենք ԵՄ անդամ էինք, և դա շատ դժվար էր։ Հավանաբար Հունաստանի տնտեսական ճգնաժամի ամենաբարդ հատվածը ստերեոտիպների դեմ պայքարն էր։ Ուզում եմ վստահեցնել Ալբանիայի ներկայացուցիչին, որ իմ երկիրը լիովին աջակցում է Ալբանիայի և ողջ Արևմտյան Բալկանների եվրոպական ճանապարհին։ Ցանկանում եմ ընդգծել, որ Եվրոպայում խաղաղություն, անվտանգություն և կայունություն չի լինի, եթե մայրցամաքի սրտում գոյություն ունենա «սև խոռոչ»։ Շատ կարևոր է, որ Ուկրաինան, Մոլդովան և, հուսով եմ՝ ապագայում նաև Վրաստանը, հաստատակամորեն շարունակեն իրենց եվրոպական ուղին և միանան ԵՄ-ին։ Նույնպես շատ վճռական պետք է լինենք, որպեսզի Արևմտյան Բալկանների երկրները, որոնք արդեն ավելի քան 20 տարի սպասում են դռան մոտ, ստանան արդար հնարավորություն», — հայտարարել է Ալեքսանդրա Պապադոպուլուն։