Ալեքսանդր Խվթիսիաշվիլի. Մոտ 30 վրացիներ գտնվում են Սուդանում, մենք ինտենսիվ աշխատում ենք մեր գործընկերների հետ, որպեսզի հնարավորություն տանք ժամանակին տարհանել մեր քաղաքացիներին
Ալեքսանդր Խվթիսիաշվիլի. Մոտ 30 վրացիներ գտնվում են Սուդանում, մենք ինտենսիվ աշխատում ենք մեր գործընկերների հետ, որպեսզի հնարավորություն տանք ժամանակին տարհանել մեր քաղաքացիներին

Վրաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Խվթիսիաշվիլիի տեղեկություններով՝ Վրաստանի մոտ 30 քաղաքացի այս պահին գտնվում է Սուդանում։

Խվթիսիաշվիլիի խոսքով՝ վրացական կողմն իր գործընկերների հետ ինտենսիվ աշխատում է Վրաստանի քաղաքացիների տարհանման ուղղությամբ։

«Մենք կապի մեջ ենք այնտեղ գտնվող վրացիների հետ։ Հիմա մոտ 30 վրացի կա։ Ինչպես բոլոր մյուս երկրները հորդորել են իրենց քաղաքացիներին, մենք նաև խնդրել ենք մեր քաղաքացիներին զերծ մնալ փողոց դուրս գալուց և տեղաշարժվելուց։ Մենք ինտենսիվ աշխատում ենք մեր գործընկերների հետ՝ հումանիտար միջանցք ստեղծելու կամ ինչ-որ կերպ մեզ հնարավորություն տալու մեր քաղաքացիներին ժամանակին դուրս բերել Սուդանից, այնուհետև անվտանգ վերադարձնել Վրաստան», – ասել է Խվթիսիաշվիլին։

Նրա խոսքով, վրացական կողմը կապի մեջ է ինչպես ՄԱԿ-ի գրասենյակի, այնպես էլ միջազգային գործընկերների հետ եւ աշխատում է համակարգված։

«Մինչև այս պահը կրակոցներն ու բախումները չեն դադարել, որպեսզի ինչ-որ կողմ իր վերահսկողության տակ վերցնի իրավիճակը և խոսի այդ կողմի հետ թույլտվությունների և մարդասիրական միջանցքի մասին։ Սպասում ենք, որ նա մի քիչ հանդարտվի, որպեսզի երկու կողմերի հետ էլ խոսելու հնարավորություն ունենանք։ Առայժմ, ցավոք, նրանք մեզ հետ չեն խոսում, քանի որ բախումների մեջ են»,- ասել է Ալեքսանդր Խվթիսիաշվիլին։

Նրա խոսքով՝ Վրաստանի քաղաքացիներն ապահով են ու առողջ։

«Նրանք գտնվում են այն վայրում, որտեղ ապրում են և փորձում են դուրս չգալ»,- ասել է Խվթիսիաշվիլին։

Սուդանում շարունակվում են բախումները երկրի բանակի և «Արագ աջակցության ուժեր» պարագլխային խմբավորման գրոհայինների միջև։ Միջազգային լրատվամիջոցների փոխանցմամբ՝ վերջին տվյալներով զոհվել է 59 մարդ։ Ավելի քան 600 վիրավոր է։