Ալեքսանդր Ստաբը խորհուրդ է տալիս Դոնալդ Թրամփին «գոլֆի դիվանագիտությունից անցնել սաունայի դիվանագիտության»՝ Գրենլանդիայի շուրջ վեճը լուծելու համար
Ալեքսանդր Ստաբը խորհուրդ է տալիս Դոնալդ Թրամփին «գոլֆի դիվանագիտությունից անցնել սաունայի դիվանագիտության»՝ Գրենլանդիայի շուրջ վեճը լուծելու համար

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստաբը խորհուրդ է տվել Դոնալդ Թրամփին անցնել «գոլֆի դիվանագիտությունից սաունայի դիվանագիտության»՝ Գրենլանդիայի շուրջ վեճը լուծելու համար: Ֆինլանդիայի առաջնորդը այս մասին խոսել է Washington Post-ին տված հարցազրույցում:

Ստաբը հույս է հայտնել, որ Գրենլանդիայի շուրջ ստեղծված դժվարին իրավիճակը կարող է լուծվել Դավոսում կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ:

«Ես իսկական ֆին եմ այս հարցերում: Երբեմն ավելի լավ է դանդաղեցնել, գնալ սաունա, սուզվել սառած ջրի մեջ, և լուծում կգտնվի: Գոլֆի դիվանագիտությունից անցնել սաունայի դիվանագիտության: Ինչո՞ւ ոչ», – ասել է Ալեքսանդր Ստաբը: