Ալեքսանդր Սիրսկին հայտարարել է, որ Սումիի մարզի սահմանային շրջաններում Ռուսաստանի ուժերի հարձակումը կանգնեցված է
Ուկրաինայի զինված ուժերի գերագույն հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտնում է, որ Սումիի մարզի սահմանային շրջաններում Ռուսաստանի ուժերի հարձակումը կասեցվել է, իսկ մարտական բախումների գիծը՝ կայունացվել։ Այս մասին նա գրել է իր «Թելեգրամ» ալիքում։
Սիրսկու խոսքով՝ որոշ հատվածներում ուկրաինական ստորաբաժանումները ակտիվորեն իրականացնում են պաշտպանության մարտավարություն և ազատագրում Ուկրաինայի տարածքները Սումիի սահմանային գոտում։
Նա նաև ընդգծել է, որ Ուկրաինայի ուժերը զսպել են 50 հազարանոց ռուսական բանակին Սլոբոժանշչինայի և Կուրսկի ուղղություններով։
Ըստ Սիրսկու՝ Կուրսկի մարզի Գլուշկովսկի շրջանում ուկրաինական հարձակողական գործողությունները ստիպել են հակառակորդին իր ուժերի մի մասը ուղարկել սեփական տարածքի պաշտպանության համար, ինչը զգալիորեն նվազեցրել է Սումիի ուղղությամբ հարձակման հնարավորությունները։