Ալեքսանդր Ռաքվիաշվիլի. Ժամանակին  ընդդիմության կողմից մանդատները թողնելը սխալ էր, չեմ կարծում, որ երկրորդ անգամ նման տիպի բոյկոտ կկազմակերպվի
Ալեքսանդր Ռաքվիաշվիլի. Ժամանակին ընդդիմության կողմից մանդատները թողնելը սխալ էր, չեմ կարծում, որ երկրորդ անգամ նման տիպի բոյկոտ կկազմակերպվի

«Գիրչի» կուսակցության անդամ Ալեքսանդր Ռաքվիաշվիլիի կարծիքով՝ այն ժամանակ խորհրդարանին ընդդիմության կողմից հայտարարված բոյկոտը սխալ էր։ Ինչպես ասում է Ռակվիաշվիլին, հիմա էլ կասկածում է,որ նման բոյկոտը որևէ օգուտ տա։

Ըստ Ալեքսանդր Ռաքվիաշվիլիի, չնայած դրան, «Գիրչին» դեմ չէ ընդդիմադիր գործընկերներին լսելուն և նրանց փաստարկներին հասկանալու։

«Մենք արդեն ունեցել ենք նման մեկ փորձ։ Դա միանշանակ սխալ էր։ Կասկածում եմ, որ նույն սխալը կրկնելը ինչ-որ օգուտ կտա, բայց մենք միշտ բաց ենք զրույցի համար։ Մենք ուրախ կլինենք զրուցել մեր գործընկերների հետ և լսել, թե ինչ փաստարկներ ունեն նրանք, թեև կասկածում եմ, որ որևէ նոր փաստարկ կհայտնվի այն ժամանակվա բոյկոտին ուղեկցող բազմամսյա քննարկումներից հետո։ Այդ պատճառով ես չեմ կարծում, որ նման տիպի երկրորդ բոյկոտ կկազմակերպվի»,- ասել է Ալեքսանդր Ռաքվիաշվիլին։