Ալեքսանդր Ռաքվիաշվիլի. Ժամանակին ընդդիմության կողմից մանդատները թողնելը սխալ էր, չեմ կարծում, որ երկրորդ անգամ նման տիպի բոյկոտ կկազմակերպվի

17:14, 16.12.2022

«Գիրչի» կուսակցության անդամ Ալեքսանդր Ռաքվիաշվիլիի կարծիքով՝ այն ժամանակ խորհրդարանին ընդդիմության կողմից հայտարարված բոյկոտը սխալ էր։ Ինչպես ասում է Ռակվիաշվիլին, հիմա էլ կասկածում է,որ նման բոյկոտը որևէ օգուտ տա։

Ըստ Ալեքսանդր Ռաքվիաշվիլիի, չնայած դրան, «Գիրչին» դեմ չէ ընդդիմադիր գործընկերներին լսելուն և նրանց փաստարկներին հասկանալու։

«Մենք արդեն ունեցել ենք նման մեկ փորձ։ Դա միանշանակ սխալ էր։ Կասկածում եմ, որ նույն սխալը կրկնելը ինչ-որ օգուտ կտա, բայց մենք միշտ բաց ենք զրույցի համար։ Մենք ուրախ կլինենք զրուցել մեր գործընկերների հետ և լսել, թե ինչ փաստարկներ ունեն նրանք, թեև կասկածում եմ, որ որևէ նոր փաստարկ կհայտնվի այն ժամանակվա բոյկոտին ուղեկցող բազմամսյա քննարկումներից հետո։ Այդ պատճառով ես չեմ կարծում, որ նման տիպի երկրորդ բոյկոտ կկազմակերպվի»,- ասել է Ալեքսանդր Ռաքվիաշվիլին։

Նմանատիպ