Ալեքսանդր Լուկաշենկոյի և «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության» առաջնորդի հանդիպման կապակցությամբ Կիևը հետ է կանչել դեսպանին Բելառուսից խորհրդակցությունների համար
Ալեքսանդր Լուկաշենկոյի և «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության» առաջնորդի հանդիպման կապակցությամբ Կիևը հետ է կանչել դեսպանին Բելառուսից խորհրդակցությունների համար

Կիևը Բելառուսից հետ է կանչել դեսպանին խորհրդակցությունների համար։

Ուկրաինայի իշխանությունները որոշել են հետ կանչել Բելառուսում Ուկրաինայի դեսպան Իգոր Կիզիմին այն բանից հետո, երբ Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում հանդիպել է ինքնահռչակ «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության» ղեկավար Դենիս Պուշիլնիին և նրան օգնություն խոստացել։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը Լուկաշենկոյի և Պուշիլինի հանդիպումն անվանել է Դոնեցկի օկուպացիոն վարչակազմը օրինականացնելու Մինսկի փորձ։

Կիևում ասում են, որ Դենիս Պուշիլինը կասկածվում է ծանր հանցագործությունների մեջ, և նրա դեմ գործում են միջազգային պատժամիջոցներ։

Կիևը Մինսկին կոչ է արել զերծ մնալ «ապակառուցողական քայլերից և դադարեցնել Ռուսաստանի ագրեսիվ պատերազմին աջակցությունը»։