Ալեքսանդր Լուկաշենկո. Որոշ քաղաքական ընդդիմախոսներ նախընտրեցին բանտ նստել, ոմանք՝ աքսոր, մենք ոչ ոքի չենք վտարել երկրից, բանտը օրենք խախտողների համար է
Որոշ քաղաքական հակառակորդներ նախընտրեցին բանտ նստել, ոմանք՝ աքսոր, մենք ոչ ոքի չենք վտարել երկրից, – ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Լուկաշենկոն ասել է, որ ինքը ոչ ոք չի վտարել երկրից, և որ ձերբակալված հակառակորդները խախտել են օրենքը 2020 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ։
«Ոմանք բանտում են, ոմանք՝ աքսորում եւ այլն։ Իսկ դուք այստեղ եք, սա ընտրության իրավունքն է, սա է ժողովրդավարությունը։ Մեկն ընտրեց բանտը, մեկը՝ աքսորը, ինչպես ասում եք՝ մենհ ոչ ոք չի պենք վտարել։ Բելառուսում ոչ ոքի չեն խանգարում խոսել, բայց բանտը նրանց համար է, ովքեր, կոպիտ ասած, «բերանները շատ են բացում», օրենքը խախտողների համար»,- ասել է Լուկաշենկոն։
Լրագրողի այն հարցին, թե «Ինչու՞ նա թույլ չի տալիս իր հակառակորդներին մասնակցել ընտրություններին, և ինչո՞ւ են ավելի քան 1200 քաղբանտարկյալներ», Լուկաշենկոն պատասխանեց, որ ընտրություններից առաջ արդեն ազատ է արձակել մոտ 200 բանտարկյալի։
Հիշեցնենք, որ Բելառուսում այսօր նախագահական ընտրություններ են։ Քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն հինգ թեկնածուների միջև, այդ թվում՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի, ով հավակնում է տասներորդ հնգամյա ժամկետի համար:
70-ամյա Լուկաշենկոն երկիրը ղեկավարում է 1994 թվականից։ 2020 թվականի ընտրություններից հետո զանգվածային բողոքի ցույցերը երկրում անկարգություններ են առաջացրել, բողոքի ցույցերը ցրվել են։ ԱՄՆ-ը, Եվրամիությունը, Մեծ Բրիտանիան և Կանադան չեն ճանաչել Լուկաշենկոյի ընտրությունը որպես օրինական։ Իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով՝ ներկայումս երկրում կա մոտավորապես 1250 քաղբանտարկյալ, ինչը Լուկաշենկոն հերքում է։