Ալեքսանդր Լուկաշենկո. Բելառուսը խստացրել է հսկողությունը ուկրաինական սահմանի վրա և տեղակայել զորամասեր
Ալեքսանդր Լուկաշենկո. Բելառուսը խստացրել է հսկողությունը ուկրաինական սահմանի վրա և տեղակայել զորամասեր

«Բելառուսը խստացրել է հսկողությունը Ուկրաինայի սահմանի վրա և այնտեղ տեղակայել զորամասեր»,- հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ռազմական անվտանգության հարցերով հանդիպման ժամանակ, որտեղ քննարկվել է Ուկրաինայի սահմանին տիրող իրավիճակը։

Օգոստոսի 10-ին Լուկաշենկոն հայտարարեց, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հատել են Բելառուսի օդային տարածքը։

«Այդ անօդաչու սարքերի հետ կապված իրադարձություններից հետո մենք ուժեղացրել ենք վերահսկողությունը Բելառուսի և Ուկրաինայի սահմանին։ Ավելին, մենք այնտեղից դուրս ենք բերել մեր բանակային ստորաբաժանումները»,- ասել է Բելառուսի նախագահը։

Ուժայինների հետ հանդիպման ժամանակ Լուկաշենկոն հետաքրքրվել է, թե ինչ իրավիճակ է սահմանին և արդյոք բոլոր ստորաբաժանումները տեղակայվել են նշված տարածքում անկանխատեսելի իրադարձության դեպքում։

«Ինձ տեղեկացնում են թե՛ նախարարը, թե՛ պետքարտուղարը, թե՛ «Կագեբե»-ի նախագահը, որ մենք պատրաստ ենք դիմակայել Բելառուսին սպառնացող ցանկացած սպառնալիքի։ Ինչպես հասկանում եմ, մենք ամեն ինչ ունենք Բելառուսի նկատմամբ ենթադրյալ կեղտոտ հնարքները (չեմ ուզում ասել հարձակումներ կամ հարվածներ) հետ մղելու համար»,- ասել է Լուկաշենկոն։

Նույն հանդիպմանը Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը հայտարարեց Ուկրաինայի կողմից զինված սադրանքների մեծ հավանականության մասին։

Նրա խոսքով՝ ուկրաինական կողմը շարունակաբար հետախուզություն է իրականացնում, ինչի համար ակտիվորեն օգտագործում է անօդաչու սարքեր, այդ թվում՝ Բելառուսի օդային տարածքը խախտելու փորձեր։

«Սահմանամերձ շրջաններում ուկրաինական զինված կազմավորումների առկայության դեպքում մեծ հավանականություն կա զինված սադրանքների, ինչպես նաև մեր տարածքում ռեզոնանսային գործողությունների նախապատրաստման և անցկացման, այդ թվում՝ բելառուսական ազգայնական կազմավորումների մասնակցության», – ասել է նախարարը։