Ալեքսանդր Դարախվելիձե – Լևան Խաբեիշվիլին հատել է ոստիկանական շղթա, դիմադրություն ցուցաբերել նրանց նկատմամաբ , որի ժամանակ վիրավորվել է
«Լևան Խաբեիշվիլին ոստիկանության գործունեությանը միջամտելու համար հատել է ոստիկանական շղթա, դիմադրություն ցուցաբերել նրանց նկատմամբ , ինչի ժամանակ վիրավորվել է»,- ճեպազրույցում ասել է ՆԳ փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն։
Նրա խոսքով, համապատասխան ծառայությունները կկատարեն քննչական գործողություններ։
«Հասարակությունը հստակ տեսավ և տարբեր հեռուստաալիքների ուղիղ եթերում պարզ երևում էր, որ ոչ միայն հանրահավաքի մասնակիցները, այլև ընդդիմադիր կուսակցության առաջնորդներն անընդհատ բռնությունների մեջ էին։ Կադրերում պարզ երևում է «Ազգային շարժման» նախագահ Լևան Խաբեիշվիլիի արարքը, երբ նա ոստիկանների գործունեությանը միջամտելու նպատակով ներխուժել է ոստիկանական շղթա, դիմադրել է նրանց, որի ժամանակ վիրավորվել է։ Լևան Խաբեիշվիլին անմիջապես տեղափոխվել է բուժհաստատություն։ Նշված փաստի կապակցությամբ համապատասխան ծառայությունները կապահովեն անհրաժեշտ քննչական գործողությունների իրականացումը»,- ասել է Դարախվելիձեն։