«Ալ-Շաբաբ» արմատական ​​իսլամիստական ​​խմբավորման անդամները հարձակվել են Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյի «Hyatt» հյուրանոցի վրա, առնվազն 10 մարդ զոհվել է, ևս ինը վիրավորվել

10:30, 20.08.2022

«Ալ-Շաբաբ» արմատական ​​իսլամիստական ​​խմբավորման անդամները հարձակվել են Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյի «Hyatt» հյուրանոցի վրա։ Առնվազն 10 մարդ զոհվել է, ևս ինը վիրավորվել։

Համաձայն տարածված տեղեկությունների՝ իսլամիստները նախ պայթեցրել են մեկ մեքենա հյուրանոցի մերձակայքում, իսկ մյուսը՝ դարպասի մոտ, որից հետո զինյալները կրակ են բացել ու ներխուժել հյուրանոցի շենք։

Մոբիլիզացված հատուկ ջոկատայինները սկսել են շենքից տարհանել քաղաքացիներին։

Մի քանի ժամ տեւած առճակատումից հետո մարտիկները ամրացված են հյուրանոցի վերջին հարկի սենյակներից մեկում։

Նմանատիպ