Ալ Մայադ. Նստավայրը, որտեղ գտնվում էր Իսմայիլ Հանիեն, ռմբակոծվել է մեկ այլ նահանգից արձակված հրթիռով
Թեհրանի նստավայրը ռմբակոծած հրթիռը, որտեղ գտնվում էր ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն, արձակվել է այլ երկրից, հաղորդում է Ալ-Մայադին հենվելով իրանական աղբյուրի վրա։
Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ հրթիռն արձակվել է «ոչ թե բուն Իրանի տարածքից», այլ «այլ պետությունից»։
Միաժամանակ իրանական լրատվամիջոցները գրում են, որ Իսմայիլ Հանիեի վրա հարձակվել են օդային կառավարվող արկի միջոցով։
Իրանի ժամանակով կեսգիշերին ժամը 02:00-ին ռմբակոծվել է Իսմայիլ Հանիեի բնակելի նստավայրը։
Իրանի նախագահի երդմնակալությունից հետո Իսմայիլ Հանիեն գտնվում էր Թեհրանի հյուսիսում գտնվող վետերանների նստավայրերից մեկում։