«Ալ Ջազիրա»-ն հայտնում է, որ 73 մարդ է զոհվել Գազայում իսրայելական ռազմական գործողության ընթացքում հրադադարի հայտարարումից հետո
73 մարդ է զոհվել Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողության ընթացքում հրադադարի մասին համաձայնագրի հայտարարումից հետո։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
Ըստ տեղեկությունների՝ զոհերի թվում կա 20 երեխա և 25 կին, միայն Գազա քաղաքում զոհվել է 61 մարդ։
Իսրայելի ռազմական գործողությունների արդյունքում արաբական անկլավում վերջին մեկ օրվա ընթացքում ավելի քան 230 մարդ է վիրավորվել։ Ըստ արաբական լրատվամիջոցների՝ իսրայելական ռազմական ինքնաթիռների թիրախ են դարձել հիվանդանոցներ, ապաստարաններ, բնակելի շենքեր։
Ըստ տեղեկությունների՝ ավիահարվածներ են հասցվել Գազայի հարավում՝ Խան Յունիս քաղաքում, ինչպես նաև արաբական անկլավի կենտրոնական և հյուսիսային հատվածներում։
Ըստ արաբական լրատվամիջոցների՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին իսրայելական բանակի Գազա մտնելուց հետո սկսված ռազմական գործողության արդյունքում զոհվել է առնվազն 46707 մարդ, վիրավորվել՝ 110265-ը։ Նախկինում Իսրայելում ՀԱՄԱՍ-ի կողմից իրականացված հարձակումների հետևանքով զոհվել էր առնվազն 1139 մարդ, իսկ ավելի քան 200 մարդ գերի էր ընկել։