«Ալ Ջազիրա»-ի փոխանցմամբ՝ «Հեզբոլլահ»-ի առաջնորդներից մեկը հայտարարում է, որ նրանք կվերադառնան 1980-ականների մարտավարությանը և «կակտիվացնեն մահապարտների ջոկատներ Լիբանանում Իսրայելի կողմից օկուպացված տարածքում»

«Հեզբոլլահ» խմբավորման ռազմական առաջնորդը, որը չի ցանկացել իր անունը հրապարակել, հայտարարում է, որ «Հեզբոլլահ»-ը կկազմակերպի ինքնասպանական գործողություններ Լիբանանում Իսրայելի կողմից օկուպացված տարածքում։

Խմբավորման բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ նրանք կվերադառնան 1980-ականների մարտավարությանը և «կակտիվացնեն մահապարտների ջոկատներ՝ Իսրայելի գործողությունները խոչընդոտելու համար»։

«Մահապարտների մեծ խմբեր տեղակայվել են օկուպացված տարածքում՝ նախապես պատրաստված ծրագրերի համաձայն։ Մահապարտների առաքելությունը կլինի թշնամու սպաների և զինվորների դեմ պայքարը Լիբանանի օկուպացված գյուղերում», – ասել է նա։

Տեղեկության համար՝ Իսրայելը օկուպացրել է Լիբանանի հարավային մասը։ Իսրայելի իշխանությունների խոսքով՝ նրանց նպատակն է ստեղծել բուֆերային գոտի և պաշտպանել Իսրայելի բնակչությանը։