Ակտիվ պահուստային ծառայությունը այս տարի կգործարկվի պիլոտային նախագծի տեսքով. Լևան Իզորիա
Ակտիվ պահուստային ծառայությունը այս տարի կգործարկվի պիլոտային նախագծի տեսքով և սկզբնական փուլում նախատեսվում է ընդունել 260 հոգու,- այս մասին հայտարարել է պաշտպանության նախարար Լևան Իզորիան՝ կառավարության այսօրվա նիստի ավարտից հետո:
Նախարարի խոսքով, այդ նպատակով պաշտպանության բյուջեում արդեն հատկացվել են գումարներ:
Ինչպես նշել է Լևան Իզորիան, գումարներ են հատկացվել նաև այն կառավարման էլեկտրոնային համակարգ ստեղծելու համար, որը նկատի ունի մոբիլիզացման պահուստի կառավարման գործընթացի ձևավորում:
Լևան Իզորիայի խոսքով, խոսքը այն մասին է, որ մարզված, լավ պատրաստված և փորձառու կադրերը չկորչեն, այլ հակառակը՝ պահպանենք նրանց:
Վրաստանի պաշտպանության նախարարությունը այսօր հրապարակել է պահուստի և մոբիլիզացման նոր հայեցակարգը: