«Աքսիոս». ԱՄՆ-ը նախատեսում է հաջորդ շաբաթ Օսլոյում անցկացնել միջուկային բանակցություններ Իրանի հետ

20:57, 03.07.2025

ԱՄՆ-ը նախատեսում է հաջորդ շաբաթ Օսլոյում անցկացնել միջուկային բանակցություններ Իրանի հետ։ Այս մասին տեղեկատվությունը տարածում է Axios պարբերականը՝ հղում անելով երկու աղբյուրի։

Լրատվամիջոցի տվյալներով, նախատեսվում է Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի և Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչիի հանդիպումը։

Նշվում է, որ բանակցությունների ճշգրիտ ամսաթիվը դեռ որոշված չէ, և որևէ երկիր պաշտոնապես չի հաստատել այդ տեղեկատվությունը։

Եթե հանդիպումը տեղի ունենա, դա կլինի Թեհրանի և Վաշինգտոնի միջև առաջին ուղիղ բանակցությունը ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծումից հետո։

Նմանատիպ