Աջարիայում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 191 նոր դեպք, ապաքինվել է 341 պացիենտ

Աջարիայում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 191 նոր դեպք, ապաքինվել է 341 պացիենտ: Աջարիայի առողջապահության նախարարության փոխանցմամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից ապաքինվել է 29 005 պացիենտ:

Նրանց փոխանցմամբ, բուժման փուլում գտնվող պացիենտներից 39-ի վիճակը ծայրահեղ ծանր է:

«Կլինիկայում բուժում է ստանում 661 պացիենտ, կովիդ-հյուրանոցում՝ 707, առցանց-կլինիկայում՝ 2 131-ը»,- նշված է Աջարիայի առողջապահության նախարարության տեղեկության մեջ:

Բացի այդ, Աջարիայի առողջապահության նախարարության փոխանցմամբ, վերջին 24 ժամում Բաթումիի Հանրապետական հիվանդանոցում կորոնավիրուսից մահացել է մեկ պացիենտ: