Աջարիայում մեկ անձ ձերբակալվել է առանձնապես խոշոր չափի հոգեմետ նյութերի ապօրինի ձեռքբերման և պահպանման, ինչպես նաև դրանք Վրաստան անօրինական ներմուծման մեղադրանքով
Աջարիայում մեկ անձ ձերբակալվել է առանձնապես խոշոր չափի հոգեմետ նյութերի ապօրինի ձեռքբերման և պահպանման, ինչպես նաև դրանք Վրաստան անօրինական ներմուծման մեղադրանքով

Ներքին գործերի նախարարության Աջարիայի ոստիկանության վարչության Խելվաչաուրիի շրջանային բաժնի և Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային վարչության աշխատակիցների կողմից համատեղ օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, Թուրքիայի հանրապետության քաղաքացի, 2000 թվականին ծնված Ռ.Օ.-ն ձերբակալվել է առանձնապես խոշոր չափի հոգեմետ նյութերի ապօրինի ձեռքբերման և պահպանման, ինչպես նաև Վրաստան ապօրինի ներմուծման մեղադրանքով:

«Սարփիի սահմանային անցակետում մեղադրյալի անձնական խուզարկության ժամանակ իրավապահ մարմինների աշխատակիցները հայտնաբերել են «Պրեգաբալին» հոգեմետ նյութ պարունակող 1581 պարկուճ»։ Ոստիկանությունը Ռ.Օ.-ին ձերբակալել է որպես մեղադրյալ», – հայտնել են ՆԳ նախարարությունից։

Հետաքննությունը ընթանում է Քրեական օրենսգրքի 261-րդ և 263-րդ հոդվածներով։ Հանցագործությունը պատժվում է մինչև 12 տարի ազատազրկմամբ։