Աջարիայի շրջանում արձանագրվել է կորոնավիրուսի 523 նոր դեպք, ապաքինվել է 402 անձ, մահացել՝ 7 պացիենտ:
Մահացածները 68-ից 90 տարեկան էին: 7-ից երկու դեպքն արձանագրվել է Բաթումիի Հանրապետական հիվանդանոցում, երկուսը՝ «Մեդցենտրի» կլինիկայում, մեկական դեպք Ռեֆերալ հիվանդանոցում, «Մեդալֆա» կլինիկայում և Միջազգային հոսպիտալում:
Աջարիայի առողջապահության նախարարության տվյալններով, այսօրվա դրությամբ կա վարակման 6 729 ակտիվ դեպք, շրջանում կորոնավիրուսը հաղթահարել է 16 328 անձ: