Աջարիայում կորոնավիրուսից մահացել է 49-ամյա բժիշկ
Աջարիայում կորոնավիրուսից մահացել է 49-ամյա բժիշկ

Աջարիայում կորոնավիրուսից մահացել է ևս մեկ բժիշկ: 49-ամյա կինը բուժում էր ստանում Բաթումիի միջազգային հոսպիտալում: Նրան կարանտինային տարածքից կլինիկա են տեղափոխել նոյեմբերի 10-ին:

Ինչպես հայտարարել են կլինիկայում, պացիենտն ուներ ուղեկցող հիվանդություններ և երկկողմ թոքաբորբի ախտորոշմամբ միացված էր արհեստական շնչառության սարքին:

«Կորոնավիրուսով պայմանավորված բարդություները դարձել են մահվան պատճառ: Մեզ մոտ տեղափոխվելու ժամանակ նրա թոքերը վնասված էին: Չնայած անչացված միջոցառումների, նրա կյանքը փրլկել չհաջողվեց»,- հայտարարել է Բաթումիի միջազգային հոսպիտալի բժիշկ Միշա Մժավանաձեն: