Աջարիայում կորոնավիրուսից մահացել է 32-ամյա կին է, ով բժիշկների փոխանցմամբ, որևէ ուղեկցող հիվանդություն չի ունեցել
Աջարիայում կորոնավիրուսից մահացած տասը հիվանդներից մեկը 32-ամյա կին է, որը ոչ մի ուղեկցող հիվանդություն չի ունեցել:
Դեպքն արձանագրվել է Բաթումիի հանրապետական հիվանդանոցում:
Ինչպես պարզաբանել է կլինիկայի մենեջեր Գիա Կիկաբիձեն, համակարգչային տոմոգրաֆիան ցույց տվեց, որ հիվանդի թոքերի 80 տոկոսը վնասված էր:
«Երեկ հանրապետական հիվանդանոցում մահացավ 32-ամյա մի կին, ով կլինիկա էր տեղափոխվել նոյեմբերի 4-ին: Հիվանդի վիճակը ծանր էր: Դիտվել է սուր շնչառական անբավարարություն, արտահայտված ցիանոզ: Անմիջապես կատարվել է համակարգչային տոմոգրաֆիա, որը ցույց է տվել, որ թոքերի 80 տոկոսը վնասված է: Նույն րոպեին նրան տեղափոխեցինք վերակենդանացման բաժանմունք, և մի քանի ժամից մեզ անհրաժեշտ էր ինտուբացիա: Չնայած բուժմանը, նրա վիճակը չի բարելավվել: Նրա մոտ զարգացել է սուր շնչառական համախտանիշ, որն ուղեկցվում էր սուր երիկամային անբավարարությամբ, և ցավոք երեկ մահացավ:
Մանրամասները հայտնի չեն, բայց թոքերի վնասման 80 տոկոսը տեղի չի ունենում մեկ կամ երկու օրվա ընթացքում: Ուղեկցող հիվանդություններ չուներ: Կորոնաիրուսի պատճառով ուներ երկկողմանի թոքաբորբ, զարգացավ շնչառության խիստ անբավարարություն, իսկ հիվանդանոց տեղափոխվելիս հագեցվածությունը շատ ցածր էր: Մենք անցկացրեցինք նաև ուղեղի համակարգչային տոմոգրաֆիա: Գլխուղեղի մեջ պաթոլոգիական գործընթացը չկար: Թոքերի վնասման ութսուն տոկոսը հայտնաբերվել է հիվանդանոց տեղափոխվելուն պես, այսինքն, այսինքն դա եղել է կորոնավիրուսի պատճառով», – հայտարարել է Կիկաբիձեն: