Աջարիայում կորոնավիրուսից մահացել է 11 պացիենտ

Աջարիայում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 502 նոր դեպք: Բացի այդ, շրջանում վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 11 պացիենտ:

Աջարիայի առողջապահության նախարարության փոխանցմամբ, նրանց տարիքը 62-ից 78 է: Գերատեսչության փոխանցմամբ, հինգը մահացել է Բաթումիի հանրապետական հիվանդանոցում, երեքը՝ Բաթումիի բժշկական կենտրոնում, երկուսը՝ «Մեդցենտրի» կլինիկայում, մեկը՝ Բաթումի միջազգային հոսպիտալում: