Աջարիայում կորոնավիրուսի վարակակիր 119 պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում միացված է արհեստական շնչառության սարքին
Աջարիայի առողջապահության նախարարության փոխանցմամբ, Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսի 683 նոր դեպք, ապաքինվել է 668 վարակակիր, մահացել՝ 8-ը:
Նրանց փոխանցմամբ, վարակման ակտիվ դեպքերի թիվը հասնում է 6 526-ի, այդ թվում, 119 պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում միացված է արհեստական շնչառության սարքին:
Աջարիայում 1016 պացիենտ բուժում է ստանում կլինիկաներում, 1 998-ը՝ կովիդ-հյուրանոցում: Ինքնամեկուսացման մեջ է 14 670 քաղաքացի:
Մահվան դեպքերից 4-ն արձանագրվել է Բաթումիի բժշկական կենտրոնում, երեքը՝ Հանրապետական հիվանդանոցում, մեկը՝ «Բոմոնդի» կլինիկայում: Մահացածների տարիքը 53-ից 83 է:
Աջարիայում կորոնավիրուսից ապաքինվել է 17 827 պացիենտ: