Աջարիայում կորոնավարակակիր պացիենտներից 117-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Աջարիայում կորոնավարակակիր պացիենտներից 117-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Աջարիայում այսօր արձանագրվել է կորոնավիրուսի 483 նոր դեպք, զուագհեռաբար, ապաքինվել է 515 պացիենտ, նրանցից 113-ը դուրս է գրվել կլինիկաներից, ընդհանուր, շրջանում, կորոնավիրուսը հաջողվել է հաղթահարել 21 178 մարդու:

Աջարիայի առողջապահության նախարարության փոխանցմամբ, այսօրվա դրությամբ վարակակիրների ընդհանուր թիվը հասնում է 6 հազարի: 117-ի վիճակը ծայրահեղ ծանր է, նրանցից 44-ը միացված է արհեստական շնչառության սարքին:

Այսօրվա դրությամբ կլինիկաներում բուժում է ստանում 1 025 պացիենտ, կովիդ-հյուրանոցում՝ 1 749, բնակարանում, բժիշկների հսկողության տակ է 3 183 անձ: