Աջարիայում ձերբակալվել է թմրավաճառ, առգրավվել է հատկապես մեծ քանակությամբ տարատեսակ թմրանյութ
Աջարիայում ձերբակալվել է թմրավաճառ, առգրավվել է հատկապես մեծ քանակությամբ տարատեսակ թմրանյութ

Ներքին գործերի նախարարության Աջարիայի ոստիկանության բաժանմունքի աշխատակիցները բերման են ենթարկել Թուրքիայի Հանրապետության քաղաքացի, 1973 թվականին ծնված Ա.Բ.-ին: Նա ձերբակալվել է մեծ և հատկապես մեծ քանակությամբ թմրանյութերի ապօրինի գնման և պահման մեղադրանքով:

Ըստ ՆԳՆ-ի, հանցագործությունը պատժվում է հինգից 20 տարի ժամկետով կամ անժամկետ ազատազրկմամբ:

«Դատավորի որոշման հիման վրա իրավապահները իրականացրել են մեղադրյալից թմրանյութերի վերահսկողական գնում և նշված գնման գաղտնի աուդիո-վիդեո ձայնագրություն:

Բաթումիում մեղադրյալի տան խուզարկության ժամանակ իրավապահները որպես ապացույց առգրավել են 502 հաբեր բուպրենորֆին պարունակող «Սուբօքսին» թմրանյութ, 13 գրամ «Մեթամֆետամին», ինչպես նաեւ 849 հաբ ու «MDMA»-ի 12 բեկոր:

Քննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ և 6-րդ մասերով», – ասված է հայտարարության մեջ: