Աջարիայում ավելի քան 100 պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում է, նրանցից 42-ը միացված է արհեստական շնչառության սարքին

Աջարիայում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 453 նոր դեպք, ապաքինվել է 430 վարակակիր:

Աջարիայի առողջապահության նախարարության փոխանցմամբ, վարակման նոր դեպքերի թիվը գերազանցում է 6 հազարը: 942 պացիենտ բուժում է ստանում կլինիկաներում, 1 923-ը՝ կովիդ-հյուրանոցում: Բնակարանային բուժում է ստանաում 3 245 վարակակիր:

Ավելի քան 100 պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում է, նրանցից 42-ը միացված է արհեստական շնչառության սարքին:

Աջարիայում ինքնամեկուսացման մեջ է 12 102 քաղաքացի: Կորոնավիրուսից ապաքինվել է 21 608 պացիենտ: