Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսի 333 նոր դեպք, ապաքինվել է 556 պացիենտ
Վերջին մեկ օրում Աջարիայում կորոնավիրուսից ապաքինվել է 556 պացիենտ: Արձանագրվել է վարակման 333 նոր դեպք: Տեղեկությունը տարածում է Աջարիայի առողջապահության նախարարությունը:
Գերատեսչության փոխանցմամբ, շրջանում կորոնավիրուսից ապաքինվել է 24 946 պացիենտ: Կլինիկաներից դուրս է գրվել 103 ապաքինված:
Այս պահի դրությամբ կլինիկաներում բուժում է ստանում 891 անձ, կովիդ-հյուրանոցներում՝ 1534-ը, բնակարանային բուժում է ստանում 3 100 պացիենտ:
Շրջանում ծայրահեղ ծանր վիճակում է և միացված է արհեստական շնչառության սարքին 53 վարակակիր: