Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսի 313 նոր դեպք, ապաքինվել է 530 պացիենտ
Աջարիայում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 313 նոր դեպք, ապաքինվել է 530 պացիենտ:
Շրջանում ապաքինվածների թիվը հասել է 24 390-ի:
Այսօր կլինիկաներից դուրս է գրվել ապաքինված 91 պացիենտ: Շրջանի մասշտաբով վարակակիրների ընդհանուր թիվը կազմում է 5 606:
Նրանցից կլինիկաներում բուժում է ստանում 931 պացիենտ, կովիդ-հյուրանոցներում՝ 1 548-ը, բնակարանային բուժում՝ 3 127-ը:
Պացիենտներից 52-ի վիճակը ծայրահեղ ծանր է, նրանք միացված են արհեստական շնչառության սարքին: