Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսի 230 նոր դեպք, ապաքինվել է 394 պացիենտ
Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսի 230 նոր դեպք, ապաքինվել է 394 պացիենտ:
Այս մասին տեղեկություն է տարածում Աջարիայի առողջապահության նախարարությունը:
Նրանց փոխանցմամբ, այսօր կլինիկայից դուրս է գրվել 7 պացիենտ: Ստացիոնար բուժումը շարունակում է 762 պացիենտ, կովիդ-հյուրանոցում է 1 037 մարդ, առցանց կլինիկայում՝ 2 555-ը:
Աջարիայի շրջանում կորոնավարակակիր պացիենտներից 45-ի վիճակը ծայրահեղ ծանր է և նրանց միացված են արհեստական շնչառության սարքին: