Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսի 228 նոր դեպք, ապաքինվել է 399 պացիենտ
Աջարիայի առողջապահության նախարարության փոխանցմամբ, շրջանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 228 նոր դեպք, ապաքինվել է 399 պացիենտ:
Մինչ օրս ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 27 143:
Այսօր կլինիկաներից դուրս է գրվել 87 պացիենտ: Այս պահի դրությամբ կլինիկայում բուժում է ստանում 782 պացիենտ, կովիդ-հյուրանոցում՝ 1 080, առցանց՝ 2 628-ը:
Շրջանի մասշտաբով 47 պացիենտի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, նրանք միացված են արհեստական շնչառության սարքին: