Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսի 115 նոր դեպք, ապաքինվել է 216 պացիենտ

Աջարիայի առողջապահության նախարարության փոխանցմամբ, Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսի 115 նոր դեպք, ապաքինվել է 216 պացիենտ: Գերատեսչության փոխանցմամբ, ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 31 178:

Աջարիայի առողջապահության նախարարության փոխանցմաբ, բուժման փուլում գտնվող պացիենտներից 28-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Կլինիկայում բուժում է ստանում 432 պացիենտ, կովիդ-հյուրանոցում՝ 384-ը, իսկ առցանց կլինիկայում՝ 1 198-ը: