Աջարիայի ոստիկանությունը ձերբակալել է Ինտերպոլի կողմից կարմիր շրջաբերականով հետախուզվող անձի
Աջարիայի ոստիկանությունը ձերբակալել է Ինտերպոլի կողմից կարմիր շրջաբերականով հետախուզվող անձի

Օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում Ներքին գործերի նախարարության Աջարիայի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները ձերբակալել են 1990 թվականին ծնված Թուրքիայի Հանրապետության քաղաքացի Շ.Գ.-ին, որը հետախուզվում էր ինտերպոլի կողմից կարմիր շրջաբերականով։ Այս մասին հայտնել է Ներքին գործերի նախարարությունը։

Գերատեսչության հաղորդմամբ, Շ.Գ.-ն հետախուզվում էր Թուրքիայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից՝ Ինտերպոլի կարմիր շրջաբերականով թմրանյութերի կամ հոգեմետ նյութերի ապօրինի արտադրության և շրջանառության մեղադրանքով։

«Իրավապահ մարմինների աշխատակիցները Բաթումիում ձերբակալել են Շ.Գ.-ին քննչական գործողությունների արդյունքում։

Ներկայումս ձերբակալվածների նկատմամբ ընթանում են օրենքով նախատեսված արտահանձնման ընթացակարգերը», – ասվում է Ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ։