Աջարիայի կառավարության տվյալներով, Տրապիզոնի մերձակայքում տեղի ունեցած ավտովթարից տուժած Վրաստանի հինգ քաղաքացիներից մեկի վիճակը ծանր է
Աջարիայի առողջապահության նախարար Նինո Նիժարաձեն այցելել է Թուրքիայի Տրապիզոն քաղաքի մոտ տեղի ունեցած ավտովթարից տուժած Վրաստանի հինգ քաղաքացիներին, ովքեր տեղափոխվել են Տրապիզոնի բժշկական կլինիկաներ։
Աջարիայի կառավարության տվյալներով՝ տուժածներից մեկի վիճակը բժիշկները ծանր են գնահատում։ Միջին ծանրության երեք պացիենտ՝ բազմաթիվ կոտրվածքներով և կապտուկներով, բուժումը կշարունակեն կլինիկայում, իսկ մեկ թեթև տուժածը վաղը կլքի կլինիկան։
Մի քանի ժամ առաջ ավտովթար է տեղի ունեցել Տրապիզոնում: Վթարի է ենթարկել միկրոավտոբուսը, որում եղել ենՎրաստանի քաղաքացիներ։
Ավտովթարի հետևանքով մահացել է Վրաստանի մեկ քաղաքացի, ով արդեն տեղափոխվել է Վրաստան։