Աջարիայի կառավարության տան մոտ ընդդիմության ցույցին ձերբակալվել է մի քանի մարդ
Աջարիայի կառավարության տան մոտ ընթացող ընդդիմության ցույցին աղմուկ է:
Բողոքի ակցիայի մասնակիցներն ասում են, որ պատրաստվում էին կազմակերպել պերֆորմանս, որը իրավապահները թույլ չեն տվել:
Իրավիճակը կրկին վերաճեց ֆիզիկական առճակատման: Մի քանի ցուցարար ձերբակալվել է:
«Ոստիկանությունը մոռանում է, որ պետք է նաև պաշտպանի արտահայտման ազատությունը»,- հայտարարել է «Ազգային շարժման» անդամ Միրդաթ Քամադաձեն:
«Ազգային շարժման» ներկայացուցիչները առերեսվել են Աջարիայի ոստիկանության վարչության պետ, Կոնստանտինե Անանիաշվիլիի հետ:
«Մենք պահպանում ենք կարգը, պաշտպանում ենք արտահայտման իրավունքը, սակայն երբ ցուցարարը խախտում է ոստիկանության պատնեշը, ՆԳՆ-ը, անկասկած, կարձագանքի այդ փաստին», – հայտարարել է Կոնստանտին Անանիաշվիլին: